# Armenian to English video

- Original post: https://www.twitter.com/i/status/2116207355570352133
- Source account: [@azatutyunradio](https://x.com/azatutyunradio)
- Source language: Armenian
- Duration: 2:59
- Published: 2026-10-30
- Canonical URL: https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video
- Original-language version: https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/hy/transcript-of-armenian-video.md

## Transcript

[0:01](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=1) Այսօր խորհրդարանի դահլիճ վերադարձան թե՛ ջրի շշերը, թե՛ երեկ իրար հայհոյող բռունցքներով, շշերով ու անգամ աթոռով հարվածող իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները։ Դահլիճ մտան լայն ժպիտներով, ձեռքսեղմումներով ու ջրի մասին հումորներով։

[0:20](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=20) Պարզվեց ոչինչ չի եղել։ «Տոր կանգեղի ու վահագնվի շապակաղի» մականունը վաստակած Վահագն Ալեքսանյանն այսօր աթոռ չնետեց։

[0:27](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=27) Հարգելի տղամարդիկ, ունեցեք այդ կամքը Ազգային ժողովի ամբիոնից ներողություն հայցելու ձեր կին գործընկերներից։

[0:35](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=35) Կներեք, էդ էլ, էդ էլ խտրականության նոր տարբերակ ա, եթե տղամարդ են՝ բոլորը մեղավոր են, չէ՛, տենց չի աշխատում սիստեմը։

[0:42](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=42) Տեղական ու միջազգային մամուլի էջերին հայտնված այս ազդեցիկ կադրերից պարզ է դառնում՝ ինչու թեժ իրավիճակի առաջին ռաունդից րոպեներ անց- Չեմ այտ արելու ընդմիջում։ Ծեծկռտուք լինելու ա, չի լինելու, ես դեմ չեմ, դուք կողմնորոշվեք։

[0:55](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=55) Կրքերը կրկին բորբոքվեցին՝ վերածվելով անխնա ծեծկռտուքի։

[1:02](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=62) Երկրորդ ռաունդում առաջինը նախահարձակ եղավ ընդդիմադիր Գառնիկ Դավթյանը՝ իշխանական Չախոյանի այս ոչ ամբողջությամբ լսելի արտահայտությունից հետո։

[1:21](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=81) Իր կոկորդից բռնել փորձող Դավթյանի դեմքին Չախոյանը ջրով լի բաժակը շպրտեց, ապա հաջորդեցին փոխադարձ հարվածներ՝ բռունցքի ու ոչ միայն։

[1:31](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=91) Ափերից դուրս եկած հասուն օրենսդիրները թերևս մի բանում միասնություն դրսևորեցին. համատեղ կոտրեցին պետական գույքը հանուն նորմալ հայկական տղայական կռվի։

[1:41](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=101) Ես սենց արեցի, մի երկու հատ ես արեցի, երեք հատ, նենց ա, ոնց որ ուրախացել եք, որ կռիվի մեջ եք ընկել, ժողովուրդ, մենք էլ ենք ուրախացել։

[1:50](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=110) Մարտարվեստի հմտություններից բացի իրենց փողոցային հարուստ բառապաշարը ցուցադրեցին ոչ միայն օրենսդիր դահլիճում, այլև Ազգային ժողովի միջանցքում։

[2:00](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=120) Չահաճ տեսարան էր, որը չպիտի լիներ, անցնում ենք բունակարուն աշխատանքի։

[2:04](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=124) Մարտերում փայլեցին նաև նրանք, ովքեր հունիսին ընտրվել, բայց մինչ օրս ամբիոնին մոտենալ չէին հասցրել։

[2:11](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=131) Ունենանք, տեսնենք։ Ինձ ոչ մեկ հրահանգ չի տվել։ Ինքը էդքան տենց կրքոտ։ Ուզում եք անպայման բզբզեք։

[2:18](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=138) Լրագրողները ոչ միայն կրքոտ հարցերի, այլև բզբզալու համար մեղադրանքներ ստացան։

[2:22](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=142) Օտև օրից պոկել եմ, արա՛։ Միշտ էլ բարիշաց ենք, այո՛, էդի ամեն օր, ամեն երկրում էլ լինում ա, բայց էս պահին հիմա գործընկերներ ենք եղել, ըխեք էլ։

[2:31](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=151) Երեկ ծեծկռտուքին թիկն տված հետևող Վիլեն Գաբրիելյանն այսօր արձանագրեց հարաբերական անդորր։

[2:40](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=160) «Կսադրեն, կստանան»։ Երկու թևից հնչող այս խոստումը հուշում է, որ այս դահլիճում փխրուն անդորրը փայփայելու մասին մտածողները մեծամասնություն չեն։

[2:50](https://www.translate.mom/transcript/U8YNcMszR7xG/en/transcript-of-armenian-to-english-video?t=170) Այստեղ պարտվեց հայ ժողովուրդը, որովհետև այն ամենը, ինչին մենք ականատես եղանք, խայտառակություն է։
