0:01

Այսօր խորհրդարանի դահլիճ վերադարձան թե՛ ջրի շշերը, թե՛ երեկ իրար հայհոյող բռունցքներով, շշերով ու անգամ աթոռով հարվածող իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները։ Դահլիճ մտան լայն ժպիտներով, ձեռքսեղմումներով ու ջրի մասին հումորներով։

0:20

Պարզվեց ոչինչ չի եղել։ «Տոր կանգեղի ու վահագնվի շապակաղի» մականունը վաստակած Վահագն Ալեքսանյանն այսօր աթոռ չնետեց։

0:27

Հարգելի տղամարդիկ, ունեցեք այդ կամքը Ազգային ժողովի ամբիոնից ներողություն հայցելու ձեր կին գործընկերներից։

0:35

Կներեք, էդ էլ, էդ էլ խտրականության նոր տարբերակ ա, եթե տղամարդ են՝ բոլորը մեղավոր են, չէ՛, տենց չի աշխատում սիստեմը։

0:42

Տեղական ու միջազգային մամուլի էջերին հայտնված այս ազդեցիկ կադրերից պարզ է դառնում՝ ինչու թեժ իրավիճակի առաջին ռաունդից րոպեներ անց- Չեմ այտ արելու ընդմիջում։ Ծեծկռտուք լինելու ա, չի լինելու, ես դեմ չեմ, դուք կողմնորոշվեք։

0:55

Կրքերը կրկին բորբոքվեցին՝ վերածվելով անխնա ծեծկռտուքի։

1:02

Երկրորդ ռաունդում առաջինը նախահարձակ եղավ ընդդիմադիր Գառնիկ Դավթյանը՝ իշխանական Չախոյանի այս ոչ ամբողջությամբ լսելի արտահայտությունից հետո։

1:21

Իր կոկորդից բռնել փորձող Դավթյանի դեմքին Չախոյանը ջրով լի բաժակը շպրտեց, ապա հաջորդեցին փոխադարձ հարվածներ՝ բռունցքի ու ոչ միայն։

1:31

Ափերից դուրս եկած հասուն օրենսդիրները թերևս մի բանում միասնություն դրսևորեցին. համատեղ կոտրեցին պետական գույքը հանուն նորմալ հայկական տղայական կռվի։

1:41

Ես սենց արեցի, մի երկու հատ ես արեցի, երեք հատ, նենց ա, ոնց որ ուրախացել եք, որ կռիվի մեջ եք ընկել, ժողովուրդ, մենք էլ ենք ուրախացել։

1:50

Մարտարվեստի հմտություններից բացի իրենց փողոցային հարուստ բառապաշարը ցուցադրեցին ոչ միայն օրենսդիր դահլիճում, այլև Ազգային ժողովի միջանցքում։

2:00

Չահաճ տեսարան էր, որը չպիտի լիներ, անցնում ենք բունակարուն աշխատանքի։

2:04

Մարտերում փայլեցին նաև նրանք, ովքեր հունիսին ընտրվել, բայց մինչ օրս ամբիոնին մոտենալ չէին հասցրել։

2:11

Ունենանք, տեսնենք։ Ինձ ոչ մեկ հրահանգ չի տվել։ Ինքը էդքան տենց կրքոտ։ Ուզում եք անպայման բզբզեք։

2:18

Լրագրողները ոչ միայն կրքոտ հարցերի, այլև բզբզալու համար մեղադրանքներ ստացան։

2:22

Օտև օրից պոկել եմ, արա՛։ Միշտ էլ բարիշաց ենք, այո՛, էդի ամեն օր, ամեն երկրում էլ լինում ա, բայց էս պահին հիմա գործընկերներ ենք եղել, ըխեք էլ։

2:31

Երեկ ծեծկռտուքին թիկն տված հետևող Վիլեն Գաբրիելյանն այսօր արձանագրեց հարաբերական անդորր։

2:40

«Կսադրեն, կստանան»։ Երկու թևից հնչող այս խոստումը հուշում է, որ այս դահլիճում փխրուն անդորրը փայփայելու մասին մտածողները մեծամասնություն չեն։

2:50

Այստեղ պարտվեց հայ ժողովուրդը, որովհետև այն ամենը, ինչին մենք ականատես եղանք, խայտառակություն է։

End of transcript · 334 words

iPhone app Translate videos on your iPhone Paste a TikTok, Instagram or X link, add subtitles in your language and save the video to Photos.

Made with TranslateMom

TranslateMom transcribes and translates videos from X, TikTok, YouTube and Instagram. Paste a link and you get a page like this one, in your language.

Transcribed with TranslateMom. Paste any video link to get subtitles and a transcript in your language.

© 2026 TranslateMom · AI video translation and subtitles Transcripts Sources Pricing Legal