Օդային տարածքի վերահսկում, իրավիճակի գնահատում և համապատասխան որոշումների կայացում։
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում ընթանում են մասնագիտական պարապմունքներ, գործնական փուլի մեկնարկից առաջ հրամանատարական կազմն ուսումնասիրում է իրադրությունը,
հստակեցնում առաջադրված խնդիրները։ Բաժանքի նպատակն է ստուգել ստորաբաժանումների փոխգործակցությունը, ուժերի և միջոցների ներդաշնակումը:
Պատրաստության պլանի համաձայն անց է կացվել հերթական համալիր միջոցառումը, որի ընթացքում մշակվում են հակաօդային պաշտպանության խնդիրները, օդային տարածության կարգի վերահսկումը,
երկրի կարևորագույն օբյեկտների և զորքերի պաշտպանվածության խնդիրները: Խնդիրները հստակ են։
Գործի է անցնում զինտեխնիկան, բաժադաշտ են դուրս գալիս կարիճ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային կայանքները։
Հակաօդային պաշտպանության այս միջոցները նախատեսված են օդային սպառնալիքներին հակազդելու համար: Ըստ խաղարկվող սցենարի՝ նախ կառավարման մեքենան հայտնաբերում է օդային թիրախները,
որից հետո կոորդինատները բաշխվում է մարտական մեքենաների միջև՝ հոդսում իրականացնելու համար: Ծառայում կարիճ զենիթահրթիռային համալիրում որպես օպերատոր:
Տեխնիկան շատ արդյունավետ և հզոր տեխնիկա է՝ շատ առավելություններով: Աշխատում է տարբեր եղանակային և բարդության պայմաններում:
Զինված ուժերի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը, պատրաստվածության վիճակին:
Կարող եմ հպարտությամբ հայտնել, որ նշված ստորաբաժանումները արդեն կազմավորված են: Նոր զինտեխնիկայի ներդրումը ենթադրում է նաև նոր գիտելիքի և հմտությունների յուրացում:
Դրա արդյունավետ կիրառման կարևոր նախապայմանը պատրաստված իր մասնագիտական պարտականություններին տիրապետող անձնակազմն է:
Գտնվում ենք դաշտային ելքում՝ մեր սպաների հետ ուսուցանվելով, կրթվելով: Պետք է ցանկացած պահի կարողանանք արագ կողմնորոշվել:
Օդային տարածքի պաշտպանությունը պահանջում է մշտական պատրաստվածություն, հետևողական աշխատանք և տեխնիկական ու մարդկային կարողությունների արդյունավետ համադրում:
Ավելի կատարելագործվում ենք, ավելի լավ աշխատում ենք, տիրապետում մեր զինտեխնիկային և միշտ շարունակելու ենք պահպանել մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը:
Ջանք ու եռանչի խնայվում, որպեսզի կարճ ժամանակում ձեռք բերված նոր սպառազինությունը շարք մտցվի և իրականացվի դրանց անխափան շահագործումը:
Կարիճ հակաօդային պաշտպանության համալիրի անձնակազմը հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուներ են: Երիտասարդների խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս
համատեղել ծառայությունն ու մասնագիտական աճը՝ իրենց ներդրումն ունենալով բանակի պաշտպանունակության ամրապնդման գործում:
Շատ լավ ծրագիր է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Ընտրեցի, քանի որ կարող եմ և դրսում ուսումն էլ շարունակել, բարձրագույն կրթություն ստանալ և
պիտանելի լինել իմ հայրենիքին, կատարել պարտքս: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության անցած զինծառայողները ապագայում պետք է դառնան մեր
պայմանագրային զինծառայողների կորիզը: Իրենց վրա պետք է հիմնվի շարքային սերժանտական կազմի ծառայությունը: Իրենք այդքանը գիտակցում են,
գիտակցում են իրենց ուսերին դրված այդ խնդիրը և նման ձև մոտենում են ծառայությանը: Նմանատիպ պլանային պարապմունքները հնարավորություն են
տալիս գնահատելու ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը, բացահայտելու կատարելագործման ենթակա ուղղություններն ու ամրապնդելու
հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանունակությունը:
End of transcript · 366 words
Up next
1:01 Discussion on Nuclear Enrichment Policies
1:00 Iran's Diplomatic Stance on US Negotiations
1:42 Espionage Case in Military Industry
13:23 Personal Conflict and Communication Issues
7:12 Tense standoff involving a child with a gun
8:26 BTS concert review and experience
6:36 Analysis of Florida Plane Crash Footage
3:36 Discussion on Sharia Law and White Supremacy
4:08 Discussion on Constitutional Amendment and Unification Church
4:47 Discussion on Religious Allegiance and the Constitution
8:37 Learjet Crash Investigation Details
4:41 Discussion on Religious Authority and Practices
Made with TranslateMom
TranslateMom transcribes and translates videos from X, TikTok, YouTube and Instagram. Paste a link and you get a page like this one, in your language.